ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոցված «Տոչկա-Ու»-ի բեկորներն ընկել են բնակելի թաղամասի վրա․ երեխա է զոհվել
Համացանցում տեսակադրեր են տարածվել Դոնեցկի Շախտյորսկ բնակավայրից: Հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական «Տոչկա-Ու»-ն, որի բեկորներն ընկել են բնակելի թաղամասի վրա: Այդ պատճառով հրդեհ է բռնկվել տեղի շուկայում: Զոհվել է մի երեխա, եւս երեք անձ վիրավոր է:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։