ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շոյգուն զեկուցել է Պուտինին՝ Մարիուպոլն ազատագրվել է
Մարիուպոլն ազատագրվել է: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինին է զեյուցել ՌԴ ՊՆ Շոյգուն։ Նա հավելել է, որ ավելի քան 2000 ուկրաինացի զինյալներ դեռ արգելափակված են Ազովստալում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։