ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Սու-34 կործանիչները հարվածում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի օբյեկտներին

Տելեգրամի ռուսական ալիքներում տեսանյութեր են տարածվում, որին կից նշվում է՝ ռուսական  Սու-34-ն աշխատում է Մարիուպոլում ուկրաինական դիրքերի վրա ռուսական Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը հարվածում է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի օբյեկտներին:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։