Մորգենշտերնը խոստովանել է` հոգեբանական խնդիրներ ունի
Ռեփեր Ալիշեր Վալիեւը (Մորգենշտերնը) երկրպագուներին խնդրել է իրեն նարկոլոգիական լավ կլինիկա խորհուրդ տալ։ Արտիստն այդ մասին գրել է իր տելեգրամյան ալիքում։
Ի դեպ, Ալիշերը վերջերս խոստովանել է, որ հոգեբանական խնդիրներ ունի։ «Ես ցանկանում եմ պատմել, թե ինչ հաղորդագրություններ են ինձ ուղարկում, իմ ներքին վիճակի մասին։ Բայց բավակական է նայել ինձ ամեն ինչ հասկանալու համար։ Մենք լավագույն կյանք ենք ապրում, անկախ որեւէ բանից։ Որոշները կարծում են, որ ես ինչ-որ բանի ազդեցության տակ եմ, բայց այդպես չէ։ Արդեն երկար ժամանակ է՝ ես նման վիճակում եմ։ Դա խուճապ է։ Ես շատ եմ ուտում, բայց նիհարում եմ մարդկանց աչքի առաջ, վերածվում եմ կմախքի։ Ի՞նչ է կատարվում ինձ։ Ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լիներ։ Ես վախենում եմ յուրաքանչյուր շշուկից»,- դեռ մեկ ամիս անկեղծացել էր ռեփերը






























