Ոչ թե պատուհանից իրեն ցած է նետել, այլ վերջինս սպանվել է․ ՔԿ-ն բացահայտող հայտարարությամբ
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացառապես քննչական գործողությունների պատշաճ կատարման և դրանց միջոցով ստացված փաստական տվյալների համակցված գնահատման, քննության արդյունավետ պլանավորման արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ դեռևս 2022 թվականի հունվարի 21-ին Ի.Ա.-ն Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 38/3 հասցեի պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ վերջինս սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսիններ Ե.Մ.-ի և Ա.Թ.-ի կողմից:
Նախաքննության ընթացքում կատարված բազմակողմանի և համակցված քննության արդյունքում հիմնավորվել է, որ Ե.Մ.-ն և Ա.Թ.-ն, նախնական համաձայնությամբ խմբի կազմում, 2022 թվականի հունվարի 21-ին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել են Ի.Ա.-ին՝ նախ վիճաբանության ժամանակ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգ ներկայացնող մարմնական վնասվածքներ, ապա բնակարանի խոհանոցի պատուհանից նետել են դուրս՝ այդ կերպ սպանելով նրան:
2026 թվականի մարտի 24-ին ամուսինների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարված սպանությունը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացվող քարոզարշավի ժամանակ առաջարկել է ներկա գտնվել հունիսի 3-ին և 4-ին Մարզահամերգայի...