Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարն այն ենթակաների հետ, որոնք «իր պատիվը գետնով են տվել»` Գորիսում ՔՊ-ի ջախջախիչ հաղթանակ չեն ապահովել։ Նա պատասխանատուներ էր նշանակել տեղամասերում, որոնք վստահեցրել էին, որ ամեն ինչ կարգին է` ՔՊ-ն «կրում է, ընդդիմությանը սատկացնելու են»։
Ընտրության գիշերը մեծ անակնկալ են եղել ՔՊ-ի ցածր տոկոսները, եւ Առուշն աշխատանքից ազատել է իր տեղակալ Արտյոմ Աղաջանյանին, խորհրդական Կարեն Ջավահիրյանին, օգնական Գրիգորին, Խնձորեսկի վարչական ղեկավարին:
Մեր աղբյուրն ասում է, որ սրանով նա չի բավարարվելու` մյուսներին ազատելու է, երբ հետընտրական կրքերը հանդարտվեն: Ասել է, որ պատժելու է իրեն խաբողներին։ Իսկ որ ինքը խաբել է հանրության, ընդդիմության սպասելիքները, ճամբարափոխ է եղել, դա չի հիշում»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...