09:00 Լուրերը մեկ տողով. Թրամփի գրառումը ուղղված՝ Փաշինյանին. Մերձավոր Արևելքում պայթյունավտանգ պատերազմ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•ԱՄՆ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ վստահություն հայտնելով Հայաստանի ապագա հաջողությունների հարցում։ «Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը, և չեմ կասկածում, որ նրա ղեկավարությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության և հաջողության այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասելիքները»,- գրել է ԱՄՆ նախագահը:
•Հայաստանում ընթացող ընտրական ձայների վերահաշվարկի արդյունքում արձանագրվել է ինչպես «Բարգավաճ Հայաստան», այնպես էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների քվեների ավելացում։
•Մամուլի տեղեկություններով՝ ընդդիմադիր դաշինքները քննարկում են պատգամավորական մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հնարավոր սցենարներն ու քաղաքական հետևանքները։
•Պաշտպանության նախկին նախարարի և այլ նախկին պաշտոնյաների մասնակցությամբ ռազմամթերքի գործով դատավարությունը մոտեցել է ավարտին, և դատարանը պատրաստվում է վճիռ կայացնել։
•Մերձավոր Արևելքում ծայրահեղ սրվել է իրավիճակը․ Իրանն ու ԱՄՆ-ը փոխադարձ հզոր հրթիռային հարվածներ են հասցրել միմյանց ռազմական թիրախներին, ինչին զուգահեռ բախումներ են սկսվել Հեզբոլլահի և Իսրայելի միջև։
•Տարածաշրջանային ճգնաժամի ֆոնին Իրանը ամբողջությամբ փակել է Հորմուզի նեղուցը նավերի համար, իսկ Կատարի պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ իրավիճակի կարգավորման ուղիներ քննարկելու։
•Հայաստանի առանձին շրջաններում և Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում, հնարավոր է նաև կարկուտ։
Նմանատիպ հոդվածներ
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրությու...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկ...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստա...