ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան կփոխհատուցվի արտահանում իրականացնող տնտեսվարողը
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կառավարության նիստում ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու և բրենդիի արտահանման սուբսիդավորումը։ Նախագծով առաջարկվում է հունիսի ընթացքում արտահանում իրականացնող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝
- Ծիրան (1 կգ) - 200 դրամ
- Սալոր, դեղձ, նեկտարին (1 կգ) - 250 դրամ
- Կեռաս (1 կգ) - 400 դրամ
- Շշալցված խաղողի գինի (1 լ) - 350 դրամ
- Հանքային ջուր (1 լ) - 150 դրամ
Նրա խոսքով՝ նշված ապրանքների արտահանումը հունիսի ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցում ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտը դիմում է Էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնում երկու փաստաթուղթ. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագրի կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճենները, ինչպես նաև հաշվարկային փաստաթուղթը՝ հաշիվ-ապրանքագիրը։
«Այս որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները և կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը լավ լուրով է կիսվել` կապված արտահանման հետ
Պատվիրակությունները արդեն աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել: Այս մասին քարոզարշավ...
Տնտեսական նոր հարված ՌԴ-ից Հայաստանին. կընդլայնվի ձկան մատակարարումների սահմանափակումները
Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում, Սանկտ...