12:00 Լուրերը մեկ տողով. Գազի սակագների ճակատագիրը. ծիրանի ու գինու արտահանման փոխհատուցումները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ «Գազպրոմի» հետ գազի գնի հնարավոր թանկացման հարցով նոր զարգացումներ կամ փոփոխություններ չկան։
•Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ Կառավարությունը սուբսիդավորում է ջերմոցային ապրանքների մաքսատուրքերն ու տրանսպորտային ծախսերը, ինչի շնորհիվ արտահանումներ են սկսվել դեպի մի շարք երկրներ։
•Էկոնոմիկայի նախարարը խոստովանեց, որ ԵՄ շուկայից Հայաստանի աշխարհագրական հեռավորության պատճառով որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջանում։
•Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու և քաղաքացու անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու առաքելության շարունակությունն է։
•Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրեց հունիսին արտահանվող մրգերի, հանքային ջրի, գինու և բրենդիի տրանսպորտային ծախսերի սուբսիդավորման ու փոխհատուցման չափերի նախագիծը։
•Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով փոխհատուցման չափերը, հորդորեց վերահսկել արտահանման աջակցության որոշման համատեքստում հնարավոր չարդարացված գնաճը։
•ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։
•Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերում շարունակվող վերահաշվարկի աշխատանքները կդադարեցվեն հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին։
Նմանատիպ հոդվածներ
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրությու...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկ...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-...
13:00 Լուրերը մեկ տողով. Պատմության ամենահզոր կլիմայական աղետը. ընտրակաշառքի բացահայտումից մինչև Իրանի թիրախավորում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայաց...