Պետական ապարատի ամենաազդեցիկ «դեմքը» մնում է տեղում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Կառավարական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցությունները վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի վերանշանակման մասին։ Օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է հենց նրան կրկին վստահել իշխանական բուրգի այդ առանցքային պաշտոնը։
Հատկանշական է, որ տարբեր ժամանակներում համառորեն լուրեր էին պտտվում Հարությունյանին փոխվարչապետի կամ այլ բարձր պաշտոնների նշանակելու հավանականության մասին։ Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արայիկ Հարությունյանն ինքը նման ցանկություն չունի. նա նախընտրում է շարունակել պաշտոնավարել նույն կարգավիճակում։
Քաղաքական կուլիսներում գաղտնիք չէ, որ չնայած պաշտոնական սանդղակով աշխատակազմի ղեկավարի դիրքը չի հանդիսանում երկրի երկրորդ դեմքը, գործնականում Հարությունյանն այսօր համարվում է Փաշինյանից հետո Հայաստանում ամենաազդեցիկ պաշտոնյան։ Տարիների ընթացքում նրան հաջողվել է դառնալ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի անձը, ինչն էլ կանխորոշում է նրա ներկայիս դիրքերի անսասանությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...