Քաղաքականություն

ՌԴ-ից սկանդալային հայտարարություն․ քաղաքական փոթորիկ է Հայաստանում հասունանում

ՌԴ-ից սկանդալային  հայտարարություն․ քաղաքական փոթորիկ է Հայաստանում հասունանում

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ընթացքը հայտնվել են ռուսաստանյան քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։ ՌԴ մարդու իրավունքների նախկին պաշտպան Տատյանա Մոսկալկովան կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրներն ակտիվորեն աշխատում են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կազմից Հայաստանին դուրս մղելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ այս նպատակին են ուղղված ընտրական գործընթացներում արձանագրված ենթադրյալ խախտումներն ու կեղծիքները։


«Մոսկվայի գնահատմամբ՝ ԱՊՀ անդամ պետությունները ներկայումս ենթարկվում են գաղափարախոսական լուրջ ճնշումների։ Ռուսաստանյան կողմի պնդմամբ՝ արևմտյան ուժերի հիմնական նպատակը կառույցի տարրալուծումն ու ընդհանուր պատմամշակութային անցյալ ունեցող ժողովուրդների միջև կապերի խզումն է, ինչի դրսևորումները, ըստ իրենց ձևակերպման, տեսանելի են նաև հայաստանյան ընտրություններում։ Գործընթացի օրինականությունը կասկածի տակ են դրել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ու ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով ժողովրդավարական ընթացակարգերի տապալման մասին։


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեների 49,81%-ը։ Չնայած 50%-ի շեմը չհաղթահարելուն՝ իշխող ուժը կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել ազգային փոքրամասնությունների մանդատների և անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի ձայների վերաբաշխման հաշվին։ Խորհրդարան են անցնում նաև ընդդիմադիր երկու միավորումներ՝ գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,28%) և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը (9,93%)։


Հայաստանյան ընդդիմադիր ուժերն իրենց հերթին բազմիցս բարձրաձայնել են ընտրական գործընթացներին և ԿԸՀ աշխատանքներին գործադիրի կոպիտ միջամտության մասին։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքում պատգամավորներն ընտրվում են հնգամյա ժամկետով»,-

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250