Ծիրանի արտահանման խթանները և ներքին շուկայի հնարավոր խնդիրները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մտահոգություն է հայտնել, որ մեծ խթանների պատճառով Հայաստանում կարող է ծիրան չմնալ և ստիպված լինեն նույն ապրանքը հետ ներմուծել:
Գները նայելուց հետո փոխհատուցման վերաբերյալ առաջացած առաջին հարցն այն էր, թե արդյոք համոզված են, որ հետագայում ստիպված չեն լինի նույն ապրանքները հետ ներմուծել:
Ըստ վարչապետի՝ քանի որ սահմանվում են մեծ խթաններ, հնարավոր է պարզվի, որ Հայաստանի Հանրապետությունում ծիրան չի մնացել։ Ի պատասխան նշվել է, որ չափաքանակները որոշելիս հաշվի են առնվել սեզոնայնությունը և ապրանքների սեզոնայնության զգայունությունը գնի նկատմամբ:
Այս փուլում, քանի որ եղանակային պայմանների պատճառով գյուղատնտեսական տարին մի փոքր ուշացած է, ծիրանի հիմնական բերքահավաքը սկսվելու է հունիսի 15-ին, մինչդեռ նախորդ տարի այն մեկնարկել էր արդեն մայիսի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: Գնային տարբերությունները հաշվի են առնվել հենց այդ նկատառումով: Վարչապետը կատակել է, որ Երևանից մարդիկ չզանգեն Փարիզի իրենց բարեկամներին ու խնդրեն իրենց ծիրան ուղարկեն:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
2025-ին Հայաստանի տնտեսական զարգացման միտումները շարունակել են մնալ դրական, արձանագրվել է 7․1 % տնտեսական աճ
2021-25 թվականներին համախառն ներքին արդյունքի միջին աճը եղել է 7․9 %, ինչն ավելին է, քան նշվել է կառավարության ծրագրում...
Կասեցվել է Տաշիրում գործող պանրի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) որոշմամբ կասեցվել է Լոռու մարզի Տաշիր քաղաքում գործող «Դումիկյան եղբ...