«Facebook»-ում ներկայացել է բարեգործականի աշխատակից, փողեր է հափշտակել Ստեփանակերտի բնակիչներից
Ապրիլի 20-ին ԱՀ ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ 31-ամյա Ա. Ա.-ն 2021 թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում «Facebook» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես «Արցախի երեխաներին օգնություն տրամադրելու բարեգործական ընկերության» աշխատակից, խաբեությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, վստահությունը չարաշահելու եղանակով և ուրիշի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, օգնություններ առաքելու պատրվակով գումարներ է հափշտակել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա. Ա.-ից (ծնված 1980թ.)՝ 7600 դրամ, Դ. Ա.-ից (ծնված 1986թ.)՝ 15000 դրամ, Ա. Հ.-ից (ծնված 1978թ.)՝ 7600 դրամ և Պ. Ղ.-ից (ծնված 1982թ.)՝ 7600 դրամ՝ ընդհանուր 37800 դրամ գումար։ Հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո այն հափշտակվել է Ա. Ա.-ի կողմից՝ ինչի արդյունքում վերջիններիս պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:
Նմանատիպ հոդվածներ
Էդմոն Մարուքյանն այս տարի բնակարան ու ավտոտնակ է նվեր ստացել Երևանում. Tert
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրել է ունեցվածքի վերաբերյալ...
Արտակարգ դեպք Հրազդանում․ ոստիկանները հայտնաբերել են տրոտիլին նմանվող զանգված
Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախար...
Խոշոր ավտովթար Չարենցավանում
Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր սվտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ա...
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Opel Astra-ն գլխիվայր հայտնվել դաշտում․ կան վիրավորներ
Այսօր, ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղա...