Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Opel Astra-ն գլխիվայր հայտնվել դաշտում․ կան վիրավորներ
Այսօր, ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Արտյոմ Ա․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երախս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արտյոմ Ա․-ն և ուղևոր, Արցախի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Վազգեն Չ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովերանորոգման կետում BMW-ն ամբարձիկի վրայից ընկել է 36-ամյա աշխատակցի վրա
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 14։00-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծ...
Փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստացած զոքանչը հիվանդանոցում նույնպես մահացավ
Այսօր, ապրիլի 23-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արմ...
Ողբերգական դեպք Երևանում․ նկուղային շինությունում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու դի
Այսօր, ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայու...
Նալբանդյան գյուղում փեսան կրակել է աներոջ, աներորդու և զոքանչի ուղղությամբ․ ոստիկանությունը մանրամասնում է
Ապրիլի 22-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմա...