Արտակարգ դեպք Հրազդանում․ ոստիկանները հայտնաբերել են տրոտիլին նմանվող զանգված
Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի նկուղում կասկածելի պայուսակ կա և հնարավոր է՝ մեջը պայթուցիկ լինի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ոստիկանները Կենտրոն թաղամասի թիվ 19 շենքի նկուղում հայտնաբերել են պայուսակ, որի մեջ եղել է մոտ 20կգ կիսով չափ տրոտիլին նմանվող զանգված: Փրկարարներն ու ոստիկանները այն անվտանգ հեռացրել են նշված վայրից: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Էդմոն Մարուքյանն այս տարի բնակարան ու ավտոտնակ է նվեր ստացել Երևանում. Tert
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պաշտոնը ստանձնելու պահին ներկայացրել է ունեցվածքի վերաբերյալ...
Խոշոր ավտովթար Չարենցավանում
Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր սվտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ա...
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ Opel Astra-ն գլխիվայր հայտնվել դաշտում․ կան վիրավորներ
Այսօր, ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղա...
Փլուզում Գյումրի քաղաքում. կա տուժած
Ապրիլի 20-ին, ժամը 12։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Արաքս»...