Դատարանը Google-ին տուգանել է 4 միլիոն ռուբլով

Մոսկվայի դատարանը Google-ին տուգանել է 4 միլիոն ռուբլով՝ Ուկրաինայում ռուսական բանակի կորուստների և քաղաքացիական անձանց զոհերի մասին կեղծ պատմություններ հրապարակելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

«Դատարանը ստացել է Ռոսկոմնադզորի արձանագրություն, որը կազմվել է Google-ի դեմ՝ Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։ Դա տեղի է ունեցել YouTube վիդեոհոսթինգում մի քանի տեսանյութերի հրապարակումից հետո, որտեղ տեղեկատվություն հայտնվել Ուկրաինայի դեմ հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի կորուստների և այս երկրում խաղաղ բնակչության զոհերի մասին»,- ասել է դատավոր Թիմուր Վախրամեևը։ 

 

Նրա խոսքով՝ ավելի վաղ Գլխավոր դատախազությունը Google-ին այս տեսանյութերը հեռացնելու հարցում էր ուղարկել, սակայն ընկերությունը դա չի արել։

Քաղաքականություն