Ռուսաստանի և Հայաստանի ԱԽ քարտուղարները համաձայնագիր են ստորագրել
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին։ Այս մասին TAСС-ի հաղորդմամբ հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Փաստաթղթի համաձայն՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես, լինելու են այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելը և համակարգելը, տվյալների փոխանակումները բացահայտելը, կանխելն ու ճնշելը, ինչպես նաև ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները հետաքննելը»,- ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը և Արմեն Գրիգորյանը, նշել են նախարարությունից։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։ Նրա հետ Մոսկվա են ժամանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը, պաշտոնատար այլ անձինք։
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել...
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավոր...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6 փաստաթուղթ է ստորագրվել Ռուսաստանի և Հայաստանի միջև
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վար...