Ոչ մի դեպքում թույլ չտալ Արցախի հանձնում. նախագահները փորձում են համախմբման գործընթաց սկսել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա ունենալու մասին հայտարարություններից հետո Արցախում հսկայական բողոքի ալիք է սկսվել։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, որոնք միշտ Արցախին վերաբերող տարբեր օրակարգային հարցերում ակտիվություն են դրսևորել, բայց գերադասել են մնալ ստվերում, այս օրերին Արցախի տարբեր քաղաքական ուժերի, գործիչների ու ակտիվ դեմքերի հետ հանդիպումների շարք են սկսել։
Խնդիրը հստակ է՝ ոչ մի դեպքում թույլ չտալ Արցախի հանձնում, և հենց այդ խնդրի ուղղությամբ էլ նախագահները փորձում են համախմբման գործընթաց սկսել։ Թերթի տեղեկություններով, գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ակտիվ հանդիպումների մեջ է և ամենուրեք կոչ է անում մի կողմ դնել կուսակցական շահերը և միանալ Արցախի դեմ սկսված արշավին դիմակայելու գործընթացին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ իշխանությունները փորձում են Հարությունյանին որոշակի ճնշումների ենթարկել, այդ թվում՝ կոմպրոմատների, սպառնալիքների միջոցով, քանի որ նա վերջին շրջանում որոշակիորեն կոշտ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի գործող իշխանությունների հանդեպ կամ, ինչպես արցախցիներն են ասում, «կարծես թե վերջապես խելքի է եկել»:
Մեր տեղեկություններով, արցախցիները հույս ունեն, որ թեկուզ անձնական զրկանքների գնով՝ Արայիկ Հարությունյանը տուրք չի տա որևէ սպառնալիքի և ճնշումների ու չի շեղվի այն օրակարգից ու սկզբունքներից, որոնք ձևավորված են Արցախում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...