Ավտովթար՝ Երևանի Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում. բախվել են Hyundai Sonata-ն ու Opel Vectra-ն. կա վիրավոր. Shamshyan. com
Այսօր՝ ապրիլի 19-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանի Արզումանյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում: ժամը 18:30-ի սահմաններում նշված վայրում բախվել են 36-ամյա Հովիկ Ա.-ի վարած Opel Vectra մակնիշի և 43-ամյա Արման Ս.-ի վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խաչմերուկում վերջին 10 օրվա ընթացքում մոտ 5 ավտովթար է տեղի ունեցել:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է. երեխայի կյանքը նույնպես չի հաջողվել փրկել. Hraparak
Քիչ առաջ «Նաիրի» ԲԿ-ում մահացել է վրաերթի ենթարկված հղի կինը: «Քիչ առաջ տեղեկացանք, որ «Նաիրի» ԲԿ-ում մահացել...
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում ադրբեջանական կողմից հերթական խախտման մասին
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում ադրբեջանական կողմից հերթական խախտման մասին: «Յարիմջա (Խմբ.՝ Հացավան, Մարտակերտի շր...
Երկրաշարժ՝ Բավրայի մոտ. Շիրակի մարզի մի շարք գյուղերում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ
Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 04:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Փառուխում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
Փառուխ գյուղում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու հետևանքով չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հա...