Ռուսաստան ներգաղթածների շրջանում խախտումների թիվն աճել է
Ռուսաստանի ՆԳՆ-ն, ստուգման միջոցառումների կրճատման ֆոնին, այս տարվա երկու ամսում ավելի շատ խախտումներ է բացահայտել օտարերկրյա քաղաքացիների եւ աշխատանքային միգրանտների շրջանում, քան նախորդ տարի: Մասնավորապես, ավելի քան 114 տոկոսով ավելացել են երկիր մուտք գործելու եւ բնակության ռեժիմի կանոնների խախտումները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցմանը:
«Չնայած ինտենսիվ ստուգողական միջոցառումների կրճատմանը՝ վարչական գործողությունների մասին տեղեկությունները, որոնք ստացվել են ՌԴ ՆԳՆ մարզային մարմիններից, վկայում են դրանց արդյունավետության բարձրացման մասին ՌԴ-ում անօրինական աշխատանքային գործունեություն ծավալող միգրանտների բացահայտման հարցում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Այսպես, ՆԳՆ տվյալներով՝ 2022 թ. հունվար-փետրվար ամիսներին օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ 55 700 վարչական արձանագրություն է կազմվել՝ ՌԴ մուտք գործելու կանոնների եւ բնակության ռեժիմի խախտման համար: Այդ ցուցանիշը 114.2 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ գրանցված տվյալը (26 000): Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիների շրջանում գրեթե 22 եւ 88 տոկոսով ավելացել են անօրինական աշխատանքային գործունեություն եւ առանձին տեսակի աշխատանքներ ծավալելու սահմանափակումների խախտումները: Եթե անցյալ տարվա երկու ամսվա տվյալները կազմել են 5500 եւ 692, ապա 2022թ. հունվար-փետրվարին՝ 6700 եւ 1300՝ համապատասխանաբար:
Նմանատիպ հոդվածներ
Սլովակիան կարող է Ուկրաինային վաճառել ինքնագնաց հաուբիցներ ու կործանիչներ
Սլովակիան կարող է Ուկրաինային վաճառել իր Zuzana ինքնագնաց հաուբիցների մի մասը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար...
Ե՞րբ կսկսի գործել կրկեսի շենքը. Սոս Պետրոսյան
Կրկեսի շենքի բացման, կրկեսային կյանքի և նոր բեմադրությունների մասին Radar Armenia-ն զրուցեց «Երևանի կրկեսի» գեղարվեստակա...
Արցախն ուսումնական գործընթացի վերաբերյալ հայտարարություն է տարածել
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն է տեղեկություն հրապարակել ուսումնական գործընթացի վերաբերյալ: Արցախի Հանրապետության կր...
Եղիսաբեթ 2-րդը Վինձորի ամրոցում գոլֆի համար նախատեսված մինի-մեքենայով է տեղաշարժվում
Եղիսաբեթ 2-րդը գոլֆի համար նախատեսված մինի-մեքենա է ձեռք բերել, որպեսզի տեղաշարժվի Վինձորի ամրոցում։ Կարելի էր այդ լուրը...