Ե՞րբ կսկսի գործել կրկեսի շենքը. Սոս Պետրոսյան
Կրկեսի շենքի բացման, կրկեսային կյանքի և նոր բեմադրությունների մասին Radar Armenia-ն զրուցեց «Երևանի կրկեսի» գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի հետ։
- Ե՞րբ կսկսի գործել կրկեսի շենքը։
- Կրկեսի շենքը, կարծում ենք, մյուս տարի՝ մինչև հունիս-հուլիս ամիսները պատրաստ կլինի, հիմա մեծ թափով տեղի են ունենում վերջնական աշխատանքները։ Ճիշտ է՝ երկար տևեց կրկեսի կառուցումը, բայց, համեմատած այն շենքերի, որոնք մի տարում կառուցվում են, կրկեսը բարդ կառույց է։ Հիմա արդեն էլ տեղ չկա ուշացնելու, ժողովուրդը շատ է սպասում։
Մենք կունենանք բազմաֆունկցիոնալ, ժամանակակից, շքեղ կրկես, որտեղ կարող ենք օգտագործել կրկեսային արվեստի համարյա բոլոր ժանրերը։ Դա կլինի լավ նվեր մեր հանդիսատեսին։
- Մինչ կրկեսի շենքի կառուցումը՝ կրկեսային ներկայացումներ կա՞ն, թե՞ ոչ:
- Մենք միշտ աշխատել ենք, մեր կրկեսի դերասանները աշխարհի տարբեր երկրներում գնում են հյուրախաղերի։ Ճիշտ է՝ կորոնավիրուսի հետևանքով քչացել են հրավերները, կրկեսային ներկայացումները, բայց, փառք Աստծո, չենք բողոքում, հրավերներ շատ ունենք։
Մենք նաև բարեգործական ելույթներ ենք ունենում սահմանապահների մոտ, զորամասերում, մանկատներում, ծերանոցներում։ Չկա ամիս, որ բարեգործական ներկայացումներով չմեկնենք մարզեր, այնպես որ, կրկեսը չի դադարել աշխատել։
Նմանատիպ հոդվածներ
«Մեր տղաներն արյուն չեն թափել, որ մենք էսօր լռենք». զոհվածների հարազատները գիշերը կառավարության շենքի մոտ են եղել
Ցորի զորամասին անհետ կորած եւ զոհված զինծառայողների մի քանի ծնողներ կեսգիշերն անց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա ե...
Արցախն ուսումնական գործընթացի վերաբերյալ հայտարարություն է տարածել
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունն է տեղեկություն հրապարակել ուսումնական գործընթացի վերաբերյալ: Արցախի Հանրապետության կր...
Եղիսաբեթ 2-րդը Վինձորի ամրոցում գոլֆի համար նախատեսված մինի-մեքենայով է տեղաշարժվում
Եղիսաբեթ 2-րդը գոլֆի համար նախատեսված մինի-մեքենա է ձեռք բերել, որպեսզի տեղաշարժվի Վինձորի ամրոցում։ Կարելի էր այդ լուրը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի խորհրդանիշը զբաղեցրել է 1-ին տեղը
Դուբայի "EXPO"-ում Հայաստանի խորհրդանիշը զբաղեցրել է 1-ին տեղն ամենագեղեցիկ NFT-նշան անվանակարգում: