ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ ակցիա Գյումրիում
Այս պահին Գյումրու կենտրոնական՝ Սայաթ-Նովա փողոցը շրջափակել են մի խումբ քաղաքացիներ, որոնք ակցիա են իրականացնում ՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցելության։ Ակցիայի մասնակիցները պաստառներով են։ Նրանք նշում են, որ համաձայն չեն երկրում տիրող իրավիճակին։
Ակցիայի մասնակիցները շատ սիրալիր են ոստիկանների նկատմամբ, քանի որ այսօր նրանց օրն է, անհատապես յուրաքանչյուրին շնորհավորում են՝ ցանկանալով, որ նրանք իսկապես ծառայեն մեր երկրին ու քաղաքացիներին։
Ոստիկաններն ամեն կերպ փորձում են խոչընդոտել ակցիայի անցկացմանը։
Նշվում է, որ Փաշինյանն արդեն հասցրել է ժամանել Գյումրի եւ գտնվում է Ոստիկանության մարզային կենտրոնական վարչությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է Գյումրի, որտեղ հանդիսավոր կերպով կազդարարի Շիրակի մարզում Պարեկային ծառայության մեկնարկը։
Նմանատիպ հոդվածներ
18+․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիուպոլում մարտերը թեժ են․ կադրեր են հրապարակվել ուկրաինացի ազգայնականների ոչնչացումից
Ուկրաինացի ազգայնականների ոչնչացումը՝ Մարիուպոլի արդյունաբերական գոտու տարածքում։ Այսպիսի մեկնաբանմամբ տեսակադրեր են հրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խարկովում քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր և վիրավորներ
Խարկովը մշտապես գտնվում է ռուս զինվորականների կրակի տակ։ Ուկրաինական լրատվականները հայտնում են երեկ երկու մարդու մահվան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական ավտոշարասյունը շարժվում է Խարկովի մարզով
Ռուսական ավտոշարասյունը շարժվում է Խարկովի մարզով։ Օդից տեխնիկան ծածկում է բանակի ավիացիոն ուղղաթիռը։ Այս մասին հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիուպոլն ավերված․ wargonzo-ն կադրեր է հրապարակել
@wargonzo նախագիծը հրապարակում է անօդաչու թռչող սարքի կադրեր, որոնք ցույց են տալիս Մարիուպոլի ձախ հատվածը, մասնավորապես,...