Ողբերգական դեպք Գյումրիում. տնակի լոգարանում հայտնաբերվել է Ֆիլիպինների քաղաքացու կախված դին. Shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից  ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի թիվ 111/128 տնակ, որտեղ հայտնաբերվել է կնոջ կախված դի: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տնակում՝ լոգարանի դռնից գոտիով կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Մ. Լաբեի դին: Դատաբժշկի նախնական զննության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմաբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի էր: 

 

Մանրամասները՝ կայքում: