Ողբերգական դեպք Երևանում. Հնդկաստանի քաղաքացին MTR մոտոցիկլով բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում «Դալմա Գարդեն Մոլ»-ից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածում MTR մակնիշի AC 455 համարանիշի երկանիվ մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել: 

 

Ինչպես հայտնում է  Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քանի որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլը հաշվառված է Երևանում բնակվող Հնդկաստանի քաղաքացի  Գանեշ Կումար Շարմայի անունով: Մահացածն ու վիրավորն էլ Հնդկաստանի  Հանրապետության քաղաքացիներ են:

 

Մանրամասները՝ կայքում: