Ֆիջիի կղզիներում ոստիկանները ձերբակալել են ռուս սենատոր Սուլեյման Քերիմովի զբոսանավը

FBC-ն պնդում է, որ Ֆիջիի իշխանությունները առգրավել են ռուս սենատոր Սուլեյման Քերիմովի զբոսանավը։ Ոստիկանության տվյալներով՝ Amadea զբոսանավը մտել է Ֆիջիի բացառիկ տնտեսական գոտի առանց իշխանությունների թույլտվության։ Նավը կալանավորվել է, և իրավապահները սկսել են պարզել սեփականատիրոջ ինքնությունը և գրանցման նավահանգիստը, փոխանցում է lenta.ru-ն։  

 

«Զբոսանավը պատկանում է ռուս Սուլեյման Քերիմովին», - պնդում է հեռուստաալիքը։
 

Ոստիկանության տվյալներով՝ Amadea զբոսանավը մտել է Ֆիջիի բացառիկ տնտեսական գոտի առանց իշխանությունների թույլտվության։ Նավը կալանավորվել է, և իրավապահները սկսել են պարզել սեփականատիրոջ ինքնությունը և գրանցման նավահանգիստը։ «Զբոսանավը պատկանում է ռուս սենատոր Սուլեյման Քերիմովին», - պնդում է հեռուստաալիքը։

 

Ֆիջիի գործող օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա նավերը նավահանգիստ մուտք գործելու համար պետք է թույլտվություն ստանան պետական ​​մի քանի գերատեսչություններից և գործակալություններից:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Համբուրգի իշխանությունները առգրավել են մոտ 600 մլն դոլար արժողությամբ 156 մետրանոց Dilbar զբոսանավը, որն ըստ միջազգային լրատվականների պատկանում է ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի քրոջը՝ Գյուլբահոր Իսմայիլովային, ով նույնպես գտնվում է Արևմուտքի պատժամիջոցների տակ։