ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանը՝ իր և Բայրամովի հեռախոսազրույցի մասին
Իմ և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ադրբեջանի արտգործնախարարի հետ ուղիղ քննարկումը, նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների երկկողմ ձևաչափ չի ենթադրում․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության վերաբերյալ հայկական կողմի պատկերացումները նույնն են մնացել։
«Մենք ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում», - ասաց Միրզոյանը։
Այս պահին, նրա խոսքով, համանախագահող երկրների միջև հակասությունները թույլ չեն տալիս, որ «եռյակը» կարողանա քննարկում կազմակերպել։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակում առաջանա, բայց ես ձեռնպահ կմնայի երկկողմ ձևաչափ (Ադրբեջան և Հայաստան-խմբ․) ձևակերպումը տալ, երկկողմ ձևաչափ, ըստ էության, գոյություն չունի, երկկողմ բանակցություններ տեղի չեն ունեցել, եղել է խոսակցություն բանակցությունների մեկնարկի, ոչ թե բովանդակային բանակցությունների մասին», - նշեց Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոնբասի պաշտպանության համար․ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդերի» աշխատանքից կադրեր է հրապարակել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Դոնբասի պաշտպանության հատուկ գործողության ընթացքում «Իսկանդեր» օպերատիվ-մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ խաղապահները չեն թույլատրել պատգամավորների մուտքը Արցախ․ Միրզոյանը գիտի, թե ինչու
Արտաքին գործերի նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորների մուտքն Արցախ արգելելու դեպքից անմիջապես հետո կապի մեջ է եղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի բնակարաններից մեկում մեծաթիվ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինական բանակի ճամբարի վրա հրթիռային հարձակման հետևանքները
Հրապարակվել են Դնեպրոպետրովսկի շրջանում ուկրաինական բանակի վրանային ճամբարի վրա հրթիռային հարձակման հետևանքները։ Այս մաս...