Արտակարգ դեպք. Արարատի բնակիչը հողամասից զինամթերք է հայտնաբերել

 Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կանաչուտ գյուղի տներից մեկի հողամասում բնակիչը հողի մշակման ժամանակ հողի տակ կասկածելի զինամթերք է հայտնաբերել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Ժամանել է ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Հայտնաբերվածը անվտանգ վայր տեղափոխելու և վնասազերծելու նպատակով ժամանել են ԱԻՆ սակրավորները, ովքեր հատուկ արկղով այն տեղափոխեցին:

 

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում: