
Ռուսաստանում 16 ամյա խորթ եղբայրը դանակահարել է 4 և 7 ամյա քույրերին

Ապրիլի 16-ին Նեմա գյուղի տներից մեկում հայտնաբերվել է դանակահարված 4-ամյա աղջկա դի։ Հայտանբերվել է նաև դանակի հարվածներից վիրավորված 7-ամյա մի աղջիկ` անգիտակից վիճակում: Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով երեխաներին դանակահարել է իրենց 16-ամյա խորթ եղբայրը, ով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Իրավապահներին հաջողվել է պարզել, որ ապրիլի 16-ին ծնողները փոքրիկ դուստրերին թողել են իրենց խորթ եղբոր մոտ և տանից դուրս եկել։ Երբ տուն են վերադարձել, հայտնաբերել են չորսամյա աղջնակի մարմինը դանակի վնասվածներով։ Նրա կողքին անգիտակից վիճակում եղել է մյուս դուստրը։
Ծնողները շտապ բուժօգնություն են կանչել։ Ժամանած բժիշկները արձանագրել են կրտսեր դստեր մահը։ Յոթնամյա մյուս դստերը հոսպիտալացրել են։ Ոստիկանները ձերբակալել են տասնվեցամյա դեռահաս խորթ եղբորը, նրան մեղադրելով մանկահասակ աղջակի սպանության մեջ։ Դեռահասը հարցաքննվում է։ Այժմ նա հանդիսանում է երեխայի սպանության գործով հիմնական կասկածյալը։