«Աջափսանդալային» ավտովթար Երևանում․ բախվել են «Ջորին», Honda-ն, Mazda-ն, Opel-ը, Hyundai-ն և մոպեդը
Երեկ, ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Չարենցի փողոցի թիվ 73/2 հասցեի դիմացի հատվածում բախվել են անհայտ անձի կողմից վարած ВАЗ 2101 մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Սերոբ Խաչատրյանի վարած Honda մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Չախկալյանի վարած Mazda մակնիշի, Երևանի բնակիչ 29-ամյա Գարեգին Խանվադալյանի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ 28-ամյա Սպարտակ Առաքելյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները և Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Հայկյանի վարած մոպեդը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Իսկ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։
Պարեկային ծառայությունը պարզում «Ջորիի» վարորդի ինքնությունը։ Պարեկային ծառայությունը նաև տեղեկություներ է ստացել, որ վթարի պատճառը եղել է ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարից հետո, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում զիփլայնից վայր ընկած քաղաքացին տնօրենն էր․ նոր մանրամասներ
Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Աբրահամյանը տեղեկացնում է․ «Գործընկերներ ջան, մեկը մյուսի հետևից կայքերը տեղադրեցին «Երազ» այ...
Ողբերգական դեպք Երևանում․ 18-ամյա տղայի դի է հայտնաբերվել
Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազ...
Քիչ առաջ ահազանգել են ԱԻՆ և ասել, որ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք է տեղադրված
Ապրիլի 8-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտ...
Երևանում մահացած են գտել ռուս փաստաբան Վիկտորիա Պոպովային
Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Եկատերինբուրգից հայտնի փաստաբան Վիկտորիա Պոպովայի դին հայտնաբերվել է ապրիլի 7-ին...