Սերբիայի նախագահը Էրդողանին խնդրել է հարվածային անօդաչուները մատակարարել անհապաղ
Սերբիայի նախագահը հայտարարել է Թուրքիայից Bayraktar TB2 հարվածային անօդաչուներ գնելու մասին, հաղորդում է Avia Pro-ն:
Սերբիայի իշխանությունները որոշում են կայացրել Թուրքիայից Bayraktar TB2 հարվածային-հետախուզական անօդաչուների խոշոր խմբաքանակ ձեռք բերելու մասին: Խոսքը, ենթադրաբար, 12 հարվածային անօդաչուի մասին է, սակայն հատկանշանական է ոչ միայն այն հանգամանքը, որ Բելգրադը չի դիտարկել ռուսական անօդաչուների ձեռքբերման հնարավորությունը, այլև այն, որ Սերբիայի նախագահը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է հարվածային անօդաչուները մատակարարել անհապաղ:
«Երկու օր առաջ կայացած զրույցում ես հարցրել եմ Թուրքիայի նախագահ Էրդողանին «Բայրաքթարների» մասին եւ խոստում եմ ստացել, որ մենք կկարողանանք գնել դրանք եւ հանձնել սերբական բանակի սպառազինմանը»,- հայտարարել է Սերբիայի նախագահն՝ ընդգծելով, որ թուրք առաջնորդին խնդրել է հարվածային-հետախուզական անօդաչուների մատակարարումն արտահերթ իրականացնել:
Թե ինչով է պայմանավորված հարվածային-հետախուզական անօդաչուների մատակարարման շտապ անհրաժեշտությունը, դեռեւս անհայտ է, սակայն մասնագետները կարծիք են հայտնել, որ դա կարող է պայմանավորված լինել Կոսովոյում հնարավոր հակամարտությամբ, որի մասին ավելի վաղ հաղորդվել էր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերբիան նաեւ 12 ֆրանսիական Rafale կործանիչ է ձեռք բերելու. այդ մասին լուրերը հաստատել է նաեւ սերբ առաջնորդը:
Նմանատիպ հոդվածներ
«Ցույց տվեք մեզ ապացույցներ, որ Բուչայի դեպքերը բեմադրություն չէ». Եվրոպան ապացույցներ է ուզում Զելենսկուց
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել գերմանական Bild թերթին, որում ասել է, որ եվրոպացի առաջատար քաղա...
«Մենք հասել ենք սահմանագծին». Գերմանիան այլևս չի կարող իր պաշարներից զենք մատակարարել Ուկրաինային
«Մենք հասել ենք այն սահմանին, որից այն կողմ սկսվում է ազգային պաշտպանության ապահովումը և Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա...
Ռուսաստանը բողոք է հայտնել Թուրքիային․ Reuters
Ռուսաստանն Ուկրաինային ԱԹՍ վաճառելու հետ կապված բողոք է հայտնել Թուրքիային։ Այս մասին Reuters-ին ասել է թուրք բարձրաստիճ...