Պատահարներ
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Unknown
Այսօր, ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը11։00-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Lada Priora մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել Hyundai մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյանի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնասպանություն՝ Երևանում․ մահացածը 26-ամյա տղամարդ է
Unknown
Վրաերթ՝ Երևանում․ վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա հետիոտնին
Unknown
Առեղծվածային դեպք՝ Երևանում․ դանակից ստացած 3 հարված, կողքին՝ խոհանոցային դանակ և նամակ
Unknown
21-ամյա տղան ծխահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ՝ «Նոր Զովք» սուպերմարկետում բռնկված հրդեհից
Unknown