Պատահարներ
Վրաերթ՝ Երևանում․ վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա հետիոտնին
Unknown
Այսօր, ապրիլի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 58-ամյա Արթուր Ս․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած բժշիկների հետ միասին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Գ․ Շագոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնասպանություն՝ Երևանում․ մահացածը 26-ամյա տղամարդ է
Unknown
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Unknown
Առեղծվածային դեպք՝ Երևանում․ դանակից ստացած 3 հարված, կողքին՝ խոհանոցային դանակ և նամակ
Unknown
21-ամյա տղան ծխահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ՝ «Նոր Զովք» սուպերմարկետում բռնկված հրդեհից
Unknown