ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտեր՝ Ուկրաինայի Էներգոդար քաղաքի բնակելի թաղամասում
Տեսանյութ է հրապարակվել Ուկրաինայի Էներգոդար քաղաքից, որտեղ բնակելի շենքերի հատվածում մարտական գործողություններ են իրականացվում։ Ուկրաինական լրատվամիջոցերը նշում են, որ քաղաքը գնդակոծում է ռուսական զինուժը։ Հրապարակված կադրերում երևում է նաև, որ փողոցը փորձում են լքել բնակիչները, ովքեր խուճապահար փախչում են տարբեր ուղղություններով։