
Ռուսական ԶՈՒ-երը շարքից հանել են Պոլտավայի և Դնեպրի օդանավակայանները․ մանրամասնում է ՊՆ-ն

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով շարքից հանել են Պոլտավայի և Դնեպրի օդանավակայանները։
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շաբաթ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նաև, Կոնաշենկովի խոսքով, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Սումի քաղաքի և Ուրոժայնոյե բնակավայրի մոտ խոցել են ուկրաինական երկու Մի-24 ուղղաթիռ։ Բացի այդ, օդում ոչնչացվել է ուկրաինական 24 անօդաչու թռչող սարք։