
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Ford Mustang-ն ու ՀՀ ՊՆ պատվիրակության ուղեկցող, հատուկ համարանիշներով Toyota Camry-ն. Shamshyan. com

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20–ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակչներ, 31-ամյա Գևորգ Գաբրիելյանի վարած Ford Mustang մակնիշի 50 OO 006 համարանիշի և 43-ամյա Լևոն Հովսեփյանի վարած Toyota Camry մակնիշի ARM 141 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Նշվում է, որ փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
«Չի բացառվում, որ նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն, քանի որ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ ՊՆ հաշվեկշռում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota Camry-ի իսկական համարանիշները եղել են ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներ, սակայն վթարի պահին եղել են այլ համարանիշներ և Toyota Camry-ն ուղեկցելիս է եղել պաշտպանության նախարարության պատվիրակության անդամներից մեկին և, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ»,- գրում է կայքը: