ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում բարձրաստիճան ոստիկանը հրկիզել է նախկին մտերմուհու ավտոմեքենան, բռնություն կիրառել նրա նկատմամբ. Shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ մոտ 20 րոպե առաջ իր նախկին ծանոթը անհիմն հարվածել է իրեն, պատճառելով մարմնական վնասվածք: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը ահագանգով ժամանել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: 

 

Ոստիկանները պարզել են, որ ահազանգողը եղել է 36-ամյա Հերիքնազ Գ.-ն, իսկ նրան հարվածել ու վնասվածք է պատճատել Երևանի բնակիչ, 43-ամյա Արման Հ.-ն: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

 

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվող Արման Հ.-ն ոստիկանության բարձրաստիճան սպա է, ով մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի տեղակալի պաշտոնից, իսկ սա նրա կողմից առաջին դեպքը չէ: Այս տարվա մարտի 5-ին Հերիքնազ Գ.-ն ահազանգել էր ոստիկանություն, որ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենան հրկիզել են: 

 

Մանրամասները՝ կայքում: