«Հայաստանը երբեք չի նպաստի իր տարածքով օտարերկրյա ահաբեկիչ-մարտիկների տեղափոխմանը Ուկրաինա»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի տարածած այն կեղծ թեզին, թե ՀՀ տարածքով Ուկրաինա վարձկան ահաբեկիչներն են տեղափոխվում և գրել է․

 

«Հասկանալի է, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ԼՂ պատերազմին տուժել է ահաբեկիչ վարձկանների մասնակցությունից, երբեք չի նպաստի Հայաստանի տարածքով օտարերկրյա ահաբեկիչ-մարտիկների տեղափոխմանը Ուկրաինա»,-գրել է Փաշինյանը:

Նա նաև նշել է, որ ադրբեջանական աղբյուրների կողմից շրջանառվող և արևմտյան աշխարհում լայնորեն տարածված աղաղակող ապատեղեկատվությունը, թե իբր Հայաստանը Ռուսաստանին Սու-եր է տրամադրել Ուկրաինայում օգտագործելու համար, կեղծ լուրեր են։

«Մեր Սու-երը Հայաստան ներկրվելու օրվանից երբեք դուրս չեն եկել մեր երկրի սահմաններից»,- գրել է վարչապետը:

 

Հիշեցնենք, որ այսօր` Կառավարության նիստում, ՀՀ վարչապետն աղաղակող ապատեղեկատվություն ոակեց տեղեկությունը, համաձայն որի Հայաստանի կողմից ՌԴ-ին СУ-30СМ ինքնաթիռներ են ուղարկվել: Նա նիստի ընթացքում հերքեց նաև ՀՀ տարածքով Ուկրաինա վարձկանների տեղափոխման լուրը: