Իրավիճակը՝ Արցախում. Մետաքսե Հակոբյանը մանրամասներ է ներկայացնում
Իրականությունը այնպիսին է, որ լարված ենք, իրոք լարված ենք ու չափազանց լարված։ Պատերազմից հետո, նոյեմբերի 9-ից հետո, թշնամի երկու պետությունները հստակ շարունակում ենք իրենց հանցագործությունը։ Բայց այս անգամ ոչ թե դա անում են պատերազմական մեթոդներով, այլ մեզ մոտ այս պահին արդեն հիբրիդային պատերազմ է։ Այս մասին «Արցախ․ պայքար Քարագլխի համար» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Օգտագործում են ճնշման տարբեր միջոցներ, շփման գծի մասով տարատեսակ սադրանքներ, որոնք միևնույն ժամանակ ուղեկցվում են հրետանակոծությամբ։ Ցավալի է շատ, որ ունենք զոհեր, ունենք բազմաթիվ վիրավորներ, գյուղատնտեսական աշխատանքների բացարձակ արգելք, գազի անջատում և այլն։ Ճիշտ է գազը վերականգնվեց, բայց Արցախը այս պահին այն իրավիճակում է, որ ոչ մի ցնծություն էլ չեղավ։
Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը երևի այդ պայմանագրի մեջ այնպիսի կետ չկա, որ խախտած չլինի։ Ամենակարևոր կետը այդպես էլ չկատարվեց՝ գերիների վերադրաձը։ Սրա մասին շատերը կարծես արդեն մոռացել են ու որևէ պահանջ չեն ներկայացնում Ադրբեջանին, մոռանալու մասով նկատի ունեմ բնականաբար իշխանությանը։ Պայմանագրի մեջ կետ կա, որի համաձայն անգամ հրադադարի խախտում պիտի չլիներ, բայց դա Ադրբեջանը ամենալկտի ձևով է անում, լկտի ու բացահայտ։ Այս ֆոնին Արցախի ու Հայաստանի իշխանությունները փորձում են մոլորեցնել հասարակությանը»,- նշել է Հակոբյանը։