Պաշտոնական Բաքուն պատասխանել է Երևանին
Բաքուն պատասխանել է Երևանին.
Ադրբեջանի ԱԳՆ-ն շինծու է անվանել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը Ադրբեջանի Հանրապետության ղարաբաղյան շրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Բաքուն հիշեցրել է հայկական կողմին, որ ինքնիշխան ադրբեջանական տարածքների մասին մեկնաբանությունները Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ են և միջազգային իրավունքի խախտում։
Հայաստանը, կեղծ մեղադրանքներով դիմելով միջազգային հանրությանը, պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը կախված է միայն եռակողմ հռչակագրի բոլոր դրույթների անվերապահ կատարումից, ընդգծել է նախարարությունը։
«Հայաստանի կողմից ձեռնարկված բոլոր մյուս քայլերը, որոնք հակասում են համատեղ հայտարարությանը, միայն կխոչընդոտեն խաղաղության կառուցման գործընթացին», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...