Լավրովը հայտնել է, թե որն է Մոսկվայի առաջնահերթ նպատակը
Ռուսաստանը հետաքրքրված է նրանով, որ ռուս-ուկրաինական առաջիկա բանակցություններն արդյունավետ լինեն։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերբական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ Լավրովը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Մոսկվայի առաջնահերթ նպատակը երկար ժամանակ գնդակոծությունների ենթարկված Դոնբասում մարդկանց տառապանքներին վերջ դնելն է։
«Բանակցությունների նպատակն է դադարեցնել Դոնբասում խաղաղ բնակիչների սպանությունը, որը շարունակվում էր 8 տարի, և որի մասին արևմտյան առաջադեմ հանրությունը լռում էր՝ ոչ մի անգամ քննադատող մեկնաբանություններ չանելով… Մենք պարտավոր ենք անել այնպես, որ Ուկրաինան դադարի լինել մի երկիր, որը մշտապես ռազմականացնում են և փորձում են այնտեղ տեղակայել հարվածային զենքեր, որոնք սպառնում են Ռուսաստանի Դաշնությանը», – ասել է Լավրովը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը, ապա ըստ Լավրովի՝ այդ հանդիպումն արդյունավետ չի լինի, եթե դրա նպատակը լինի միայն կարծիքների փոխանակումը։ Նա նշել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը անհրաժեշտ կլինի, հենց հստակություն հայտնվի Ռուսաստանի համար առանցքային բոլոր հարցերի հանգուցալուծման առումով։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...