Հայտնի են սպասվող ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման մասին մանրամասները
Ռուս-ուկրաինական բանակցությունները, ինչպես սպասվում է, կսկսվեն մարտի 29-ին Ստամբուլում։ Այս մասին մարտի 28-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ այսօր դրանք դժվար թե շարունակվեն, քանի որ պատվիրակությունները մեկնում են Թուրքիա։
«Բայց ակնկալում ենք, որ վաղը դա կարող է տեսականորեն տեղի ունենալ», — ասել է Պեսկովը:
Էրդողանի գրասենյակից մանրամասնում են, որ բանակցությունները տեղի կունենան մարտի 29-ին, ժամը 10.30-ին (Մոսկվայի ժամանակով) ու կանցկացվեն փակ դռների հետևում։
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկաինական բանակցությունները
Մարտի 29-ի առավոտյան Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի...
Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը մեկնարկել է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը Բրյուսելում մեկնարկել է։ Այս մասին...
Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում
Ապրիլի 8-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ապրիլի 6-ին կ...
Շոյգուն ժամկետային զինծառայողների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ այս գարնանը զորակոչված ՌԴ քաղաքացիները չեն ուղարկվի թեժ կե...