Գերմանիան փորձում է ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից ածխի և նավթի մատակարարումից. Շոլց
Գերմանիան աշխատում է ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից ածխի և նավթի մատակարարումից։ Այս մասին ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա շարժումը (դեպի ռուսական էներգիայից հրաժարում) բավականին արագ է լինելու, մենք արդեն ակտիվորեն աշխատում ենք ձեռնարկությունների հետ՝ ածխի ներկրումը վերակողմնորոշելու ուղղությամբ, դա կարող է տեղի ունենալ արդեն այս տարի։ Մենք աշխատում ենք նաև նավթի հետ կապված նմանատիպ միջոցառումների իրականացման վրա, մատակարարումներից հրաժարումը կարող է շատ արագ իրականացվել»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, կանցլերը խոստովանել է, որ Ռուսաստանի Դաշնությունից էներգառեսուրսների
ներմուծման կտրուկ էմբարգոյի դեպքում «շատ աշխատատեղեր» կհայտնվեն հարվածի տակ։
Մարտին Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել էր մինչև այս տարվա վերջ 67%-ով նվազեցնել ռուսական գազի մատակարարումներից կախվածությունը՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բա...