ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հարավային Կովկաս։
Այս մասին հայտնում է ԵԱՀԿ կայքը։
Ռաուն կայցելի Վրաստան, Հայաստան և Ադրբեջան։ Հայաստան այցի ընթացքում ԵԱՀԿ նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հաղորդագրության համաձայն՝ տարածաշրջանային այցը նվիրված կլինի «հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության խթանմանը»։
Նմանատիպ հոդվածներ
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է : Այս մասին գրել է ArmLur. am-ը, հղում տալով իր տեղեկություններին: Նշվում է,...
Ռազմական դրություն Արցախում. նոր սահմանափակումներ են մտցվել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատություննե...
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց։ Դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությու...
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասի...