Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը ծեծի է ենթարկել կին-պարեկին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan. com
Մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, Դավիթ Բեկի փողոցի 106/5 հասցեի մոտ ավտոմեքենայի տեխզննում չունենալու համար կանգնեցրել են Mercedes մակնիշի 09 VO 999 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, պարեկները մոտենալով ավտոմեքենային, վարորդից պահանջել են, որ ներկայացնի վարորդական իրավունքի վկայական, սակայն ավտոմեքենայի միջից 2 հոգի դուրս են եկել ու առանց որևէ պատճառի հայհոյանքներ են հնչեցրել պարեկների հասցեին, իսկ նրանցից մեկը հարվածներ է հասցրել երիտասարդ աղջիկ-պարեկին, և խոչընդոտել են պարեկների օրինական գործողություններին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, արդեն դեպքի վայր ժամանած ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Անդրանիկ Ղ.-ն, 51-ամյա Միշա Ս.-ն:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Անդրանիկ Ղ.-ն ձերբակալվել է, իսկ Միշա Ս.-ն բաց է թողնվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, աղջիկ-պարեկը «աջ նախաբազկի և դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Լոռու մարզում ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով հոսպիտալացվել են. Shamshyan. com
Մարտի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 16:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստի...
Մարտերը Շուշի-Լիսագոր ճանապարհին․ 24 հոգանոց դասակից 10-ը զոհվել է. Hetq. am
Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շուշիի մատույցներում հայկական ուժերին օգնության մեկնող՝ «Շուշիի արագ արձագանքման» անվանու...
Մեր կարծիքով դեռ մի քանի ժամ փակ է լինելու՝ 4-5 ժամ կամ գոնե ավելի. Panorama
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում տեղի է ունեցած ձնահոսքի հետևանքով ճանապարհ...
Կրակոցներ՝ Արարատի մարզում. վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է. Shamshyan. com
Այսօր կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի...