Ադրբեջանական հեռուստաալիքը կեղծ լուրեր է տարածում, թե Հայաստանը ՍՈՒ-30 կործանիչներ է ուղարկում ՌԴ` Ուկրաինայի դեմ
Ադրբեջանական Haber Global հեռուստաալիքը, որը գործում է Թուրքիայում, ստում է Հայաստանի կողմից Ուկրաինա ինքնաթիռներ ուղարկելու մասին
Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրաժարվում Հայաստանին ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու փորձերից. Մասնավորապես, Թուրքիայում գործող ադրբեջանական Haber Global հեռուստաալիքը, հղում անելով թուրքական հետախուզությանը, հայտնել է, որ Հայաստանն իբր Ռուսաստանին է հանձնել ՍՈՒ-30 կործանիչներ, որոնք անձնակազմի հետ միասին կօգտագործվեն Ուկրաինայում մարտական գործողություններում։ Այս մասին գրում է infoteka24-ը:
[2faba02100d62b8ac6488bc9c0f463ac.jpg]
[cef63621de7b14aecf3cea7b7aaa3e93.jpg]
«Haber Global»-ը հայտնում է նաեւ, որ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերող Հայաստանի դեմ, եւ նրան նախազգուշացում տրվի։
Կարևոր է նշել, որ Haber Global-ը ընդգրկված է Global Media մեդիա հոլդինգում ադրբեջանական հայտնի Media.az և Oxu.az քարոզչական կայքերի հետ միասին։ Haber Global-ի տնօրենների խորհրդի նախագահը ադրբեջանցի գործարար Էլնուր Աբդուլլաևն է, գլխավոր տնօրենը՝ Մամեդ Գուլմամեդովը, իսկ գործակալության աշխատակիցները մրցանակներ են ստացել անմիջապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։
Ըստ լրատվականի ռազմական շրջանակներում իրենց հավաստի աղբյուրների՝ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ նույն «Հաբեր Գլոբալ» գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանը Սիրիայից վարձկաններ է ուղարկում Հայաստանի տարածքով Ուկրաինա: Լրատվականի կարծիքով նման տեղեկատվական լցոնումների հիմնական նպատակը հայ-ուկրաինական հարաբերություններին վնաս հասցնելն է, քանի որ Ուկրաինայում մեծ թվով հայեր են ապրում, ինչպես նաև համոզել Արևմուտքին պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
Ադրբեջանը ստում է․ գազամատակարարումը Արցախում չի վերականգնվի․ «Արցախգազ»-ի հայտարարությունը
Ուշադրություն!!! Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-...
Շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ. ԱՀ տեղեկատվական շտաբ
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագ...
Լուգանսկը կարող է մտնել ՌԴ կազմի մեջ. ԼԺՀ ղեկավար
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոդին Պասեչնիկը հայտնել է, որ մոտ ապագայում ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկա...