Քաղաքականություն

Վրաստանին դուր չի եկել՝ Ուկրաինայի՝ «երկրորդ ճակատ» բացելու անհրաժեշտության մասին հայտարարությունը

Վրաստանին դուր չի եկել՝ Ուկրաինայի՝ «երկրորդ ճակատ» բացելու անհրաժեշտության մասին հայտարարությունը

Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու անհրաժեշտության մասին Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը վրդովմունքի ալիք է առաջացրել Թբիլիսիում ՝ թե՛ իշխող կուսակցության, թե՛ ընդդիմության շրջանում․ գրում է Sputnik Գրուզիան։ 
«Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարը կոչ է անում Վրաստանին (և մյուսներին) հրաժարվել տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման քաղաքականությունից և բացել մեր քաղաքների և գյուղերի ավերման երկրորդ ճակատը, որպեսզի վրացի կանայք և երեխաները մահանա՞ն։ Ճի՞շտ է»,- ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։ 
Ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության անդամ, պատգամավոր Սանդրո Ռակվիաշվիլիի կարծիքով՝ «հայտարարությունը անհանդուրժելի է»: 
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Միխայիլ Սարջվելաձեն նշել է, որ հայտարարությունը տհաճ տպավորություն է թողել, քանի որ պատերազմի ընդլայնումը և ռազմաճակատների բացումը անցանկալի են բոլորի համար: 
Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի նշած «երկրորդ ճակատների» թվում է նաև Լեռնային Ղարաբաղը։
 

Հիշեցնենք այսօր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ այլ երկրների տարածքում, այդ թվում՝ Ղարաբաղում լրացուցիչ ճակատների բացումը Ուկրաինային մեծապես կօգնի պայքարել ռուսական հարձակման դեմ։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250