Թուրքիան արգելում է Սեւ ծովում ձկնորսությունն ականի հայտնաբերումից հետո
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Սև ծովի մի մասում ձկնորսությունը մասնակի սահմանափակելու մասին այն բանից հետո, երբ Բոսֆորում ական է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությանը։
«Այսօրվանից (26.03.2022) մինչև հաջորդ հայտարարությունը Բուլղարիայի և Կեֆկենի միջև ընկած Սև ծովի ջրերում արգելք է մտցվում բոլոր տեսակի ձկնորսության համար՝ մայրամուտից մինչև արևածագ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Այսօր ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ ավելի վաղ Բոսֆորի նեղուցում հայտնաբերված առարկան, պարզվել է, ական է։ Առավոտյան տեղի ձկնորսները Սարյեր-Թուրքելի խարիսխի տարածքում ական հիշեցնող առարկա են նկատել, Բոսֆորի երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել էր։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց այս օբյեկտի վնասազերծման մասին, իսկ Բոսֆորը բացվեց նավերի տեղաշարժի համար։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Խրամորթցի դեդոն իր տան դիմաց, և թե ում վերահսկողության տակ է գյուղը
Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արցախի Խրամորթ գյուղից, որտեղ Խրամորթցի դեդոն...
Արցախում գազամատակարարումը վերականգնվել է. «Արցախգազ»
Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, սակայն դեռ կան թաղամասեր, որտեղ ստուգումներ են իրականացվում` անվտանգության նկ...
Դիլիջանի ոլորաններում խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը. քաղաքացիները փորձում են ճանապարհը փակած բեռնատարն ուղղել
Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Դիլիջանի ոլորանն...
Ո՞րքան արժե ռուբլին այսօր. տարադրամի փոխարժեքի թարմացված տվյալները
Ըստ Rate.am կայքի տվյալների՝ բանկերում ՝ Դոլարի առքի նվազագույն գինը 483 դրամ է, վաճառքինը՝ 493 դրամ։ Դոլարի վաճառք...