Կրակոցներ՝ Երևանում դեպքի վայրում հայտնաբերվել է ավտոմատ, 50-ից ավելի գնդակ, 8 հատ կրակված պարկուճ

Այսօր՝ մարտի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, մինչ ոստիկանների դեպքի վայր հասնելը, դարձյալ ահազանգերը շարունակվել են, ու արդեն ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց ոստիկանները ենթադրյալ կասկածյալին հետապնդելով վնասազերծում են այնտեղ և բերման ենթարկում ոստիկանության կենտրոնական բաժին։ Այգեստան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ոստիկանության վարչական շենքի մոտ հայտնաբերվում է տարբեր տիպի հրազեններից արձակված 50-ից ավելի գնդակ և 8 հատ կրակված պարկուճ։ Ոստիկանության վարչական շենքի դիմաց էլ հայտնաբերվում է ավտոմատ։  Վնասազերծված ու բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։  

Քաղաքականություն