Իսպանիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն
Իսպանիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն։
Հանդիպման ելքը որոշեց լրացուցիչ ժամանակը. առաջին եւ երկրորդ խաղակեսերում գոլեր չգրանցվեցին։
Թիմերը հանդիպումը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ:
Արգենտինայի հավաքականը մասնակցեց 10 հոգով. 93-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Էնցո Ֆերնանդեսը։
Հանդիպման 95-րդ րոպեին Նիկո Ուիլյամսը դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չեղարկվեց։
106-րդ րոպեին Ֆերան Տորեսի գոլն արդեն կանոնների սահմաններում էր ու գոլը գրանցվեց՝ 1-0, որն էլ վճռեց հանդիպման ելքը։
Ճիշտ է, նույն Տորեսը քիչ անց երկրորդ անգամ գրավեց դարպասը, բայց մրցավարները չհաշվեցին՝ համարելով խաղից դուրս իրավիճակ:
Իսպանիայի հավաքականի ավագ Ռոդրին ճանաչվել է 2026 թվականի Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Հանդիպումից հետո մրցանակաբաշխության արարողության ժամանակ Ռոդրին արժանացավ «Ոսկե գնդակին»՝ որպես ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Արծաթե գնդակը ստացավ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին,
Բրոնզե գնդակը՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։
Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը ևս հանձնվեց արարողության ժամանակ։ Մրցանակը շնորհվեց Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսիին։
Նմանատիպ հոդվածներ
«Սպորտում նրան այլևս ոչինչ չի սպասվում»․ Արման Ծառուկյանը՝ Մաքգրեգորի կարիերայի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը կարծում է, որ Քոնոր Մաքգրեգորի պրոֆեսիոնալ կարիերան մոտենում է ավար...
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլո...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...