«Ղրիմի և Դոնբասի ճանաչում». Մեդինսկին ասել է` ինչ պահանջներ ունեն
Մեդինսկին խոսել է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքի մասին։
Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին մարտի 25-ին հայտարարել է, որ Մոսկվան պնդում է համապարփակ պայմանագիր՝ հաշվի առնելով իր համար «կենսական նշանակություն ունեցող» դիրքորոշումները։
«Մենք պնդում ենք համապարփակ պայմանագիր, որը, բացի Ուկրաինայի չեզոք կարգավիճակից, Ուկրաինայի անվտանգության երաշխիքներից բացի, նախատեսում է մի շարք դիրքորոշումներ, որոնք կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար՝ ապառազմականացում, ապազգայնացում, Ղրիմի ևԴոնբասի ճանաչում, ինչպես նաև մի շարք այլ պայմանագրային դիրքորոշումներ,որոնք առանց հաշվի առնելու, կարծում եմ՝ համաձայնագրի կնքումը քիչ հավանական է»,- լրագրողներին ասել է Մեդինսկին։
Նա հավելել է, որ ուկրաինական կողմը «առաջին հերթին մտահոգված է երրորդ ուժերի կողմից անվտանգության երաշխիքներ ստանալու համար,եթե Ուկրաինան չմիանա ՆԱՏՕ-ին»։
Մարտի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունները դժվարությամբ են ընթանում, քանի որ Կիևը մշտապես փոխում է իր դիրքորոշումը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհված ռուս զինվորականների թիվը
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ընթացքում ունեցած կորուստները, փոխանցում է Радио Sput...
«Կանանց բռնաբարում են, երեխաներին առևանգում են». Զելենսկին դիմել է ուկրաինացիներին
Ուկրաինական պետությունն ու ուկրաինացի ժողովուրդն արդեն մեկ ամիս հերոսական դիմադրություն են ցույց տալիս Ռուսաստանի Դաշնու...
«Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված». Լավրով
Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված, Արեւմուտքը չի թաքցնում, որ իր քաղաքականության նպատակը ռուսական տնտեսություն...
«Ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը». Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Ինչպես արդեն հայտնել է ԱՀ պաշտպանությա...